3392 դիտում
16:32 02-06-2018
Հանդիպում ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունիսի 1-ին ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանն ընդունեց ձերբակալվածների պահման վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահ Հերմինե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը։
Անդրադառնալով ձերբակալվածների պահման վայրերում պահվող անձանց նյութակենցաղային պայմանների բարելավման եւ պահման խնդիրներին՝ Հովհաննես Քոչարյանը նշեց, որ դիտորդական խմբի եւ ոստիկանության համագործակցության արդյունքում արձանագրվել են մի շարք դրական փոփոխություններ, որոնք կրելու են շարունակական բնույթ։
Իրենց հերթին փաստելով դրական փոփոխությունները՝ դիտորդները նշեցին, որ շարունակելու են ոստիկանության հետ սերտ համագործակցությունը։
Հանդիպմանը քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3864 դիտում
14:30 09-07-2018
Ոստիկանության ՁՊՎ-ներում ու «Վանաձոր» ՔԿՀ-ում արձանագրվել են խնդիրներ. ՄԻՊ
811 դիտում
09:45 18-06-2024
ՁՊՎ-ներում ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի առնչությամբ ՄԻՊ-ն արձանագրել է մի շարք խնդիրներ