21790 դիտում
22:14 03-06-2018
Ռուսաստանում ձերբակալել են քաղաքացու, որը փորձել է Մադագասկարից երկիր մտցնել 250 մողես և քամելեոն
Մոսկվայի օդանավակայաններից մեկում ձերբակալել են Պրիմորսկոյե երկրամասի մի քաղաքացու, որը փորձել է երկիր մտցնել 250 գեկոն և քամելեոն:
Ինչպես հայտնում է ՌԴ ՆԳՆ-ն, տղամարդը Մադագասկարում խանութներից մեկում գնել է սողուններին և դասավորել իր ձեռքի ճամպրուկում, որից հետո առանց որևէ խնդրի անցել է մադագասկարյան օդանավակայանի սահմանապահ և մաքսային անցակետերով:
Իսկ ահա ռուսական օդանավակայան վայրէջք կատարելով, նա անմիջապես խնդրի առջև է կանգնել. «Տղամարդը ստանալով իր ճամպրուկը, գնացել է մաքսային անցակետ, որտեղ էլ հայտնաբերել են ճամպրուկի պարունակությունը: Գեկոնների մի մասը այդ քաղաքացին մտադիր է եղել տանը բազմացնել, մի մասը՝ վաճառել», նշված է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ: Հաղորդվում է, որ հազվագյուտ կենդանիների և բույսերի արտահանման կամ ներմուծման համար հատուկ թույլատվություն է պետք, որը այդ քաղաքացու մոտ չի եղել: Այդ դեպքում նրա արարքը որակվում է «մաքսանենգություն»:
Նմանատիպ նյութեր
3837 դիտում
21:38 11-10-2018
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահությունը Մադագասկարից փոխանցվել է Հայաստանին
Այս բաժնից
844 դիտում
18:45 09-01-2025
Թուրքիան և Բանգլադեշը խորացնում են տնտեսական համագործակցությունը
793 դիտում
18:09 09-01-2025
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
5228 դիտում
17:53 09-01-2025
20% քեշբեք AMIO Mastercard-ով