211652_close_icon
views-count874 դիտում article-date 18:45 09-01-2025

Թուրքիան և Բանգլադեշը խորացնում են տնտեսական համագործակցությունը

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը մեկնել է Բանգլադեշ։ Մայրաքաղաք Դաքքայում առևտրի նախարարը «Թուրքիա-Բանգլադեշ գործարար և ներդրումային կլոր սեղան»-ի շրջանակներում հանդիպել է  Թուրքիայի և Բանգլադեշի գործարար աշխարհի առաջատար ներկայացուցիչների հետ։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հնարավորություններն էներգետիկայի, բժշկական տուրիզմի, դեղորայքի, գյուղատնտեսության և պարենի, հանքաարդյունաբերության, լոգիստիկայի, առցանց առևտրի և ռազմարդյունաբերության ոլորտներում։

Ըստ Թուրքիայի առևտրի նախարարի՝ «Թուրքիա-Բանգլադեշ  գործարար և ներդրումային կլոր սեղան» հանդիպումն ուղղված է երկու երկրների արմատական և պատմական կապերը տնտեսական համագործակությամբ ավելի ամրապնդելուն։

«Վճռականորեն կշարունակենք մեծացնել առևտրաշրջանառությունը և ստեղծել համագործակցության նոր ոլորտներ,- հայտարարել է Բոլաթը։

Նմանատիպ նյութեր