Պաղեստինը Մեսիին կոչ է արել չմասնակցել Իսրայելի հետ հանդիպմանը
Պաղեստինի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ջիբրիլ Ռաջուբը մահմեդական երկրպագուներին կոչ է արել այրել «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի լուսանկարներն ու մարզաշապիկները, եթե նա մասնակցի Իսրայելի հետ ընկերական հանդիպմանը:
Ռաջուբը մասնակցել է պաղեստինյան Ռամալա քաղաքում Արգենտինայի հավաքականի ներկայացուցչական գրասենյակի մոտ կազմակերպված ցույցին, որտեղ արգենտինացիներին կոչ է արել հրաժարվել խաղին մասնակցությունից:
Իսրայել-Արգենտինա ընկերական հանդիպումը կկայանա հունիսի 9-ին՝ Երուսաղեմի «Թեդի Ստեդիում» մարզադաշտում:
«Մեսի, մի մասնակցի: Մի արդարացրու ռասիզմի դեմքը», հայտարարել է Ռաջուբը:
Ավելի վաղ Իսրայելի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել էր, որ առաջիկա խաղին սպասվում է Մեսիի մասնակցությունը: