Համացանցում է հայտնվել Ստեփանակերտի ծեծկռտուքի տեսագրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Համացանցում է հայտնվել Ստեփանակերտի ծեծկռտուքի տեսանյութը, որտեղ սլաքներով նշված են վեճի բոլոր մասնակիցները։
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/02/1097441/]միջադեպ[/url] է գրանցվել ԱԱԾ հատուկ ջոկատայինների ու քաղաքացիների միջև:
Ժամը 19.15-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան-2բ հասցեի դիմաց, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել, մի կողմից, Դավիթ Հարությունյանի և Ալբերտ Ավետիսյանի, մյուս կողմից, Մհեր Մուսայելյանի (ԱԱԾ աշխատող), Մխիթար Մուսայելյանի, Սերգեյ Մուսայելյանի, Գուրգեն Հայրապետյանի և Վարդան Ղարամյանի (ԱԱԾ աշխատող) միջև, որի ընթացքում կողմերը հարվածներ են հասցրել միմյանց` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Միջադեպը մեծ աղմուկ էր հանել Արցախում և Հայաստանում, սակայն տեսագրությունից պարզ է դառնում, որ այն տեղեկությունները, թե ծեծկռտուքին մասնակցել է ԱԱԾ հատուկ ջոկատայինների մեծ խումբ, կամ դա ինչ որ քաղաքական ենթատեքստ է ունեցել, չեն համապատասխանում իրականությանը: