34963 դիտում
14:28 04-06-2018
Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում կհարցաքննվի Մարտի 1-ի գործով. armtimes.com
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում կհարցաքննվի Մարտի 1-ի գործով, տեղեկացնում է [url=http://armtimes.com/hy/article/138543]Armtimes.com[/url]-ը։
Հիշեցնենք, որ այս տարվա Մարտի 1-ին ԱԺ ԵԼՔ խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված խորհրդարանական լսումների հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի գործին կցվի «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1, 2-ի իրադարձություններին» Փաստահավաք խմբի զեկույցը, ինչպես նաեւ քրեական գործի շրջանակներում հարցաքննվի ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Դատախազությունը, սակայն Փաշինյանի դիմումի միայն մի կետին էր ընթացք տվել, իսկ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու մասով նշել էր, թե դրա համար հիմքեր չկան: Փաշինյանը ՀՀ գլխավոր դատախազությանն ուղղված իր դիմումում նշել էր այն կետերը, որոնց հիման վրա պետք է հարցաքննվեր Ռոբերտ Քոչարյանը:
Նիկոլ Փաշինյանը իր դիմումում, մասնավորապես, նշել էր հետեւյալը. «Լսումների ժամանակ պարզվեց, որ Մարտի 1-2-ի գործը քննող քննչական խումբը գործին չի կցել 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունները ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի զեկույցը, որը վերնագրված է ՝ բանակի ներգրավվածությունը Մարտի 1, 2-ի իրադարձություններին: Այսինքն՝ քրեական գործում այս փաստական գործը չի ուսումնասիրվել: Սա մեծ բացթողում է եւ այս փաստական նյութի ուսումնասիրության արդյունքում շատ լուրջ պատճառահետեւանքային կապեր կարող են բացահայտվել: Ես գրել եմ, որ գլխավոր դատախազն ապահովի, որ այդ զեկույցը կցվի քրեական գործին եւ ուսումնասիրեն:
Երկրորդ կարեւոր հանգամանքը, որ պարզվեց լսումների ընթացքում այն է, որ տասը տարի անց նախաքննական մարմինը չի պարզել, երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, որ Մարտի 1, 2-ին քաղաքացիները դուրս են գալիս մեքենաների հետեւից եւ կրակում զինվորների վրա: Այս հայտարարությունը ի՞նչ փաստերի վրա է հիմնված: Գլխավոր դատախազին գրավոր դիմել եմ եւ պահանջել եմ, որ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվի հարցաքննության եւ պարզաբանի՝ ինչի հիման վրա է արել այն հայտարարությունը Բաղրամյան 26-ում: Սա կարեւորագույն նրբություն է եւ հանրությունը պետք է իմանա, թե Ռոբերտ Քոչարյանին ով է փոխանցել այդ տեղեկությունը»:
Մանրամասները կարդացեք [url=http://armtimes.com/hy/article/138543]armtimes.com[/url]–ում
Նմանատիպ նյութեր
21654 դիտում
10:51 05-06-2018
Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում կհարցաքննվի «Մարտի 1»-ի գործով. «Հայկական ժամանակ»
13271 դիտում
08:44 10-07-2018
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ևս կհարցաքննվի Մարտի 1-ի գործով. «Ժամանակ»
1272 դիտում
10:08 13-03-2019
Մարտի 1-ի գործով կհարցաքննվի նաև Ալեքսանդր Արզումանյանը. «Փաստ»
Այս բաժնից
673 դիտում
16:32 28-10-2024
Սահմանազատման միջոցով հնարավոր է վերադարձնել Ադրբեջանի օկուպացրած տարածքները․ ԳՇ պետ
655 դիտում
15:57 28-10-2024
Զգուշացեք դեղերի կեղծ գովազդից. Սամվել Մարտիրոսյան