8479 դիտում
15:00 04-06-2018
Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց ԱԻՆ-ի, Ոստիկանության ու ԱԱԾ-ի բյուջեի կատարողականը. Tert.am
Խորհրդարանում մեկնարկել է Պաշտպանության և անվտանգության հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որտեղ քննարկվում է 2017 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը, հայտնում է [url=http://www.tert.am/am/news/2018/06/04/janjughazyan/2702958]Tert.am[/url]-ը։
Հիմնական զեկուցողն է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նա նշեց, որ 2017 թվականի պետական բյուջեով Արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրվել էր 12 մլրդ դրամ, որի կատարողականը, ըստ Ջանջուղազյանի, կազմել է ավելի քան 99 տոկոս:
«Հիմնական ծախսերը կատարվել են փրկարար ծառայության համար, օգտագործվել է 8,6 մլրդ դրամ կամ 99,81 տոկոսը: Սեյսմիկ ծառայության համար նախատեսված միջոցներն օգտագործվել են 100 տոկոսով, որը կազմել է 76 մլն դրամ: Բացի այդ, 394 մլն դրամ ծախսվել է նաև պահուստային ֆոնդից»,- ասաց նա:
Ֆինանսների նախարարը նշեց, որ 2017թ.-ին Ոստիկանությանը բյուջեով նախատեսված է եղել տրամադրել 42,2 մլրդ դրամ, որը հետագայում ճշտվել է ու դարձել 63,6 մլրդ դրամ:
Ջանջուղազյանը նկատեց, որ նման փոփոխության հիմքում եղել է օրենքներով արտաբյուջետային միջոցներով շրջանառությունների ներառումը:
Նրա խոսքով՝ արդյունքում ծրագրերը կատարվել են 98,41 տոկոսով:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/06/04/janjughazyan/2702958]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
2836 դիտում
19:10 26-06-2018
Ատոմ Ջանջուղազյանը տրամաբանական է համարում կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված դժգոհությունները
3115 դիտում
22:19 01-09-2018
Ատոմ Ջանջուղազյանը բաց դաս է անցկացրել Հայաստանում Բրիտանական միջազգային դպրոցի սաների համար. ՖՈՏՈՇԱՐՔ
1229 դիտում
18:04 24-07-2019
Ատոմ Ջանջուղազյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է երկրների միջև առկա համագործակցությունը
Այս բաժնից
598 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք
607 դիտում
18:11 18-10-2024
ՔԿԾ-ի և Հայաստանի ազգային գրադարանի միջև կնքվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր