211652_close_icon
views-count9299 դիտում article-date 17:05 04-06-2018

Լյովը հրապարակեց Գերմանիայի հավաքականի հայտացուցակը. Լերոյ Սանեն դուրս մնաց

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հրապարակել է 2018թ. աշխարհի առաջնության համար թիմի վերջնական հայտացուցակը: Հայտացուցակում ի վերջո տեղ գրավեց Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը, որը ոտնաթաթի կոտրվածքի պատճառով սեպտեմբերից ի վեր չէր խաղում և մինչև վերջին պահը նրա մասնակցությունը մրցաշարին հարցականի տակ էր: Հենց Նոյերն էլ կլինի հավաքականի ավագը: Վերջնական կազմից դուրս մնացին դարպասապահ Բերնդ Լենոն, պաշտպան Ջոնաթան Տան, հարձակվողներ Նիլս Պետերսենը և՝ ինչը բոլորի համար մեծ անակնկալ էր՝ Լերոյ Սանեն: Լերոյ Սանեին չընդգրկելը տարակուսանք է առաջացրել ֆուտբոլային աշխարհում, քանի որ վերջինս փայլուն մրցաշրջան անցկացրեց «Մանչեսթեր Սիթիի» կազմում, թիմի առաջատարներից էր, նվաճեց Անգլիայի չեմպիոնի տիտղոսը, դարձավ 10 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ: Գերմանական թիմի վերջնական հայտացուցակը. [b]Դարպասապահներ. [/b]Մանուել Նոյեր («Բավարիա»), Կևին Տրապ (ՊՍԺ), Մարկ-Անդրե Տեր Շտեգեն («Բարսելոնա»): Պաշտպաններ. Մարվին Պլատենհարդտ («Հերտա»), Յոնաս Հեկտոր («Քյոլն»), Մատիաս Գինտեր («Բորուսիա Մ.»), Անտոնիո Ռյուդիգեր («Չելսի»), Մատս Հումելս, Նիկլաս Զյուլե, Ջերոմ Բոատենգ, Ջոշուա Կիմիխ (բոլորը՝ «Բավարիա»): [b]Կիսապաշտպաններ.[/b] Սամի Հեդիրա («Յուվենտուս»), Յուլիան Դրաքսլեր (ՊՍԺ), Տոնի Կրոս («Ռեալ»), Մեսութ Օզիլ («Արսենալ»), Լեոն Գորեցկա («Բավարիա»), Սեբաստիան Ռուդի («Բավարիա»), Յուլիան Բրանդտ («Բայեր-04»), Իլկայ Գյունդոգան («Մանչեսթեր Սիթի»): [b]Հարձակվողներ.[/b] Տիմո Վերներ («Լայպցիգ»), Մարկո Ռոյս («Բորուսիա Դ.»), Թոմաս Մյուլեր («Բավարիա»), Մարիո Գոմես («Շտուտգարտ»): Խմբային փուլում Գերմանիայի հավաքականի մրցակիցներն են Մեքսիկայի, Հարավային Կորեայի և Շվեդիայի հավաքակաները:

Նմանատիպ նյութեր