211652_close_icon
views-count2035 դիտում article-date 19:00 12-07-2016

Յոահիմ Լյովը մնաց Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը կշարունակի թիմում աշխատել մինչև 2018թ. Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունը, որտեղ բունդեսթիմը կպաշտպանի իր չեմպիոնական տիտղոսը, հայտնել է Գերմանական ֆուտբոլային միության մամլո ծառայությունը: «Մենք լարված մրցաշարից հետո որոշ դադար վերցրեցինք, որպեսզի հանգիստ վերլուծենք իրավիճակը: Սակայն մենք երբեք կասկած չենք ունեցել Լյովի հանդեպ: Նա այս թիմի համար լավագույն մարզիչն է և մենք նրան լիովին վստահում ենք», ասել է ԳՖՄ նախագահ Ռայնհարդտ Գրինդելը: 56-ամա Լյովը Գերմանիայի հավաքականը գլխավորեց 2006 թվականին: Նրա ղեկավարությամբ թիմը 2014-ին Բրազիլիայում դարձավ աշխարհի չեմպիոն, ինչպես նաև նվաճեց 2010թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալները, Եվրո-2008-ի արծաթը և Եվրո-2012-ի բրոնզը: 2014 թվականին Լյովը ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել է տարվա լավագույն մարզիչ: Եվրո-2016-ում Գերմանիայի հավաքականը հասավ մինչև կիսաեզրափակիչ, որտեղ զիջեց Ֆրանսիայի հավաքականին` 0:2:

Նմանատիպ նյութեր