211652_close_icon
views-count11286 դիտում article-date 10:19 05-06-2018

Ադրբեջանը որոշակի ակնկալիքներ ունի ՀՀ նոր իշխա­նություններից. Թրեյսի Ջերման. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Եվրոպացի ռազմական փորձագետ Թրեյսի Ջերմանը մեր թղթակցի հետ զրույցում անդրադառնա­լով հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանա­կան զորքերի տեղաշարժին և դրա հնարավոր պատճառներին՝ ասել է, թե պատահական չի ընտր­վել հայ-ադրբեջանական սահմանը և այս ուղղու­թյունը։ Վերլուծաբանի կարծիքով ադրբեջանա­կան կողմը շատ լավ հասկանում է, որ այստեղ ցանկացած փոփոխություն անհանգստություն է պատճառելու հայկական կողմին, քանի որ սա ան­միջականորեն Հայաստանն է։ Դիտարկմանը, թե կա կարծիք, որ սահմանի այս հատվածում գործո­ղություններ նախաձեռնելով՝ Ադրբեջանը ցանկա­նում է շեղել հայկական ԶՈւ-ի ուշադրությունը և ավելի լայնածավալ գործողություններ սկսել ԼՂ-ի ուղղությամբ, վերլուծաբանն արձագանքել է՝ ասելով, որ տեսականորեն ոչինչ բացառել պետք չէ։ «Բայց կարծում եմ՛ ներկայումս նման բան չի լինի, քանի որ միջազգային համայնքը, ադրբեջանական կողմը որոշակի ակնկալիքներ ունեն ՀՀ նոր իշխա­նություններից, ինչը բնական է, պետք է տեսնեն, թե ինչպես է բանակցում ՀՀ նոր իշխանությունը, առանց բանակցելու նոր իշխանության հետ գործո­ղությունները չափազանց խոցելի կարող են լինել, հատկապես, երբ միջնորդներն ակտիվորեն աշխա­տում են բարձր մակարդակի հանդիպումներ կազ­մակերպելու ուղղությամբ։ Կարծում եմ՝ բարձրաս­տիճան հանդիպումը երկար սպասեցնել չի տա»,- ասել է Ջերմանը»։ [b]Մանրամասն՝ թերթի օրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր