211652_close_icon
views-count3328 դիտում article-date 11:03 17-11-2018

Ազատ ընտրու­թյունը իշխա­նությանը կտա մեծ լեգիտիմություն․ Կլեման Նյալեցոսի Վուլե․ «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Երևանում ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեն երեկ հայտարա­րել է, որ միջազգային հանրությունը ուշադրու­թյամբ հետևում է դեկտեմ­բերի 9-ին Հայաստանում սպասվող խորհրդարանա­կան արտահերթ ընտրու­թյուններին: Նա հույս է հայտնել, որ դա լինելու է ՀՀ պատմու­թյան մեջ ամենաազատ ընտրությունը: Սա իշխա­նությանը կտա մեծ լեգիտիմություն: Նրա խոսքով, Հայաստանում պետք է շարունակվեն իրական փոփոխությունները, որոնք կհանգեցնեն «թավշյա հե­ղափոխությունն առաջ մղող հավասարության և ազատության ամրապնդմանը»: Հայաստանի ժո­ղովուրդը վերաձևում է իր ապագան, ընդգծել է նա: «Շատ կարևոր է, որ իշխանությունները առավել ամրապնդեն օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, ներառական հասարակության կառուցումը: Սա կնպաստի տնտեսական զարգացմանը, ինչի կարիքը երկիրն ու­նի»,- ասել է Կլեման Նյալեցոսի Վուլեն՝ ամփոփելով իր 10-օրյա այցը Հայաստան: Նա նկատել է, որ «ան­ցումային շրջանից ի վեր Հայաստանում խաղաղ հավաքների սահմանափակում տեղի չի ունեցել»: ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի խոսքով, դեռևս հարցա­կանի տակ է դատական համակարգի թափանցի­կությունը: «ՀՀ քաղաքացիների շրջանում մտահոգություններ են հնչում, որ մինչ օրս կոնկրետ արդ­յունքներ չկան մի քանի տարվա վաղեմության գոր­ծերի վերաբերյալ»,- նշել է նա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր