6207 դիտում
10:42 10-07-2018
Նոր իշխանությունը կարևոր և ողջունելի քայլեր անում է, բայց թույլ է տալիս նաև սայթաքումներ․ «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ»-ը զրուցել է քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանի հետ:
[b]- Կարծիքներ կան, որ ինչքան ձգձգվում են ԱԺ արտահերթ ընտրությունները, այնքան ընկնում է ներկա կառավարության վարկանիշը և այդ ժամանակն աշխատում է ի վնաս իրենց: Ի՞նչ կասեք այս մասին:[/b]
- Որոշ առումով այդտեղ կա ճշմարտության հատիկ: Նոր իշխանությունը կարևոր և մեծապես ողջունելի քայլեր անում է, բայց թույլ է տալիս նաև սայթաքումներ, որոնք, իհարկե, հիմա այլևս խոշորացույցով են դիտարկվում, որովհետև սպասելիքները և պատասխանատվությունն աննախադեպ մեծ են: Վրիպակները հիմնականում կադրային հարթակում են, և դրա դրսևորումներին մենք ականատես եղանք: Նաև ձերբակալություններ-ազատ արձակումներում, եթե անգամ դա արվում է լիովին օրենքի շրջանակներում: Հասարակությունը գտնում է, որ պետք է ձերբակալել այնպիսի մեղադրանքներով և ապացույցներով, որոնց պայմաններում ազատ արձակելը կդառնա անհնար: Ինչ վերաբերում է կադրային խնդրին, ապա պետք է նաև հասկանալ, որ իշխող ուժը կադրային մեծ բազա չունի, որտեղից կարողանա ընտրել լուրջ և որակյալ կադրերի: Ընդհանրապես, երկրում այդպիսի բազայի պակաս կա, ուր մնաց երիտասարդ կուսակցությունում: Բայց նաև պարտադիր չէ, որ կադրերը կուսակցության կամ իշխանամերձ խմբերի անդամներ լինեն: Այդ առումով, իհարկե, նույնպես միատարրություն չկա նոր իշխանությունում, և դա ողջունելի է։ Համոզված եմ, որ նորանշանակ կադրերից շատերը ժամանակի ընթացքում կմաղվեն: Եվ նրանք, որ անձնական նախընտրություններով են առաջնորդվել, իրենց հերթին կադրերի նշանակումներ անելու կամ չանելու խնդրում նույնպես ժամանակի հետ դուրս կգան իշխանությունից: Եթե ամեն բան անշեղորեն առաջ գնա այն ուղղությամբ, որով գնում է, այս իշխանության վարկանիշը դեռևս երկար բարձր կմնա: Ամեն դեպքում ժամանակը մինչ ընտրությունները, բնականորեն կնվազեցնի նվիրյալ համակիրների բանակը, բայց դա նշանակալի կորուստ չի լինի: Կարևոր է հասկանալ, որ նոր իշխանությունն, այնուամենայնիվ, դեռևս հենվում է մեկ անձի՝ գործող վարչապետի հեղինակության վրա: Եթե ժամանակի ընթացքում այդ կապիտալը հնարավոր լինի փոխանցել համակարգին՝ Հայաստանն իրապես ժողովրդավարական պետության մոդել կդառնա:
[b]- Պարոն Մարտիրոսյան, այս պահին եղած ինֆորմացիայի վերլուծությամբ՝ Ձեր կարծիքով ներկա քաղաքական ուժերից որո՞նք շանսեր ունեն արտահերթ ընտրությունների ժամանակ խորհրդարան անցնել, և գոնե մոտավորապես՝ ի՞նչ տոկոսներով:[/b]
- Տոկոսների մասին խոսելն անիմաստ է։ Ակնհայտորեն մեծ շանսեր ունեն ԵԼՔ դաշինքի անդամ երեք կուսակցությունները և Բարգավաճ Հայաստանը: Քաղաքացիական պայմանագիրն անպայմանորեն լրջորեն ներկայացված կլինի նոր Ազգային ժողովում: Կարծում եմ հենց Բարգավաճը կարող է լինել ԵԼՔ-ի անդամների ամենակարևոր մրցակիցը: Դա հասկանում են իշխանությունում, և, թերևս, քայլեր են ձեռնարկում դաշտը թարմացնելու ուղղությամբ: Նաև հստակ տեղեկություններ ունեմ, որ ակտիվանալու մղում ունի Ժառանգությունը: Որքանով այդ մղումը հնարավոր կլինի կապիտալիզացնել՝ չեմ կարող ասել: Գուցե հանրապետականների մի ինչ-որ վերաձևված կուսակցություն նույնպես կարողանա ի հաշիվ նախկին ռեժիմից սնվածների և ներկայիս իշխանության օրինականության հաստատումից տուժածների, որոշակի տոկոսներ գրանցել: Այսօր դեռևս շատ վաղ և անշնորհակալ է գուշակելը, թե մի քանի ամիս անց ով որտեղ կլինի:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3325 դիտում
11:03 17-11-2018
Ազատ ընտրությունը իշխանությանը կտա մեծ լեգիտիմություն․ Կլեման Նյալեցոսի Վուլե․ «Հայկական ժամանակ»
11283 դիտում
10:19 05-06-2018
Ադրբեջանը որոշակի ակնկալիքներ ունի ՀՀ նոր իշխանություններից. Թրեյսի Ջերման. «168 ժամ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը