127959 դիտում
10:38 05-06-2018
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով ոստիկանության բաժինների պետեր են փոխվել
Այսօր հունիսի 5-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է անցել ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը:
Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ է նշանակվել Հայկ Թումանյանը, ով Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով ազատվել է Ոստիկանության Իջևանի բաժնի պետի պաշտոնից:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Դավիթ Սարգսյանը ազատվել է Ոստիկանության Արարատի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել Ոստիկանության Արմավիրի բաժնի պետ:
Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով Արարատի բաժնի պետ է նշանակվել Վահան Աղգաշյանը, ով ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվել է Ոստիկանության կենտրոնական բաժնի պետի տեղակալի պաշտոնից:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Համլետ Համբարյանը ազատվել է Ոստիկանության Արմավիրի բաժնի պետի պաշտոնից:
Նմանատիպ նյութեր
71197 դիտում
13:54 17-08-2018
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով ոստիկանության բաժինների նոր պետեր են նշանակվել