211652_close_icon
views-count91407 դիտում article-date 15:04 07-02-2019

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով մի շարք ոստիկանության բաժինների պետեր ազատվել են աշխատանքից, մի շարք բաժիններում էլ նոր նշանակումներ ու տեղափոխություններ են եղել

[color=#EF2929]Shamshyan.com[/color]-ի տեղեկություններով, քիչ առաջ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Դավիթ Սարգսյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Դ. Սարգսյանն ազատվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պետի պաշտոնից: Վալերիյ Օսիպյանի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել եւ ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղղարկվել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Գարիկ Գերասիմյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով, առաջիկայում սպասվում են կադրային փոփոխություններ ՀՀ ոստիկանության համակարգում: *** Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Վ. Օսիպյանի հրամանով ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Բաղրամյանի բաժնի պետ: Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով Ռուբեն Ներսիսյանը նշանակվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պետ, ով մինչ այդ աշխատել է ոստիկանության Էրեբունու բաժնի պետ և ամիսներ առաջ Վ, Օսիպյանի հրամանով ազատվել էր զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ: Ռ. Ներսիսյանը ոստիկանության համակարգում համարվում է պրոֆեսիոնալ ու իր գործին նվիրված մասնագետ և նրա կողմից բազմաթիվ աղմկահարույց հանցագործություններ են բացահայտվել տարբեր տարիներին: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ալիկ Մամիկոնյանը ազատվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Կարեն Բաբերյանը ազատվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետի օպերգծով տեղակալ: Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով Նարեկ Սիմոնյանը ազատվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Սևանի բաժնի պետի օպերգծով տեղակալ: Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով Հայկ Վարդանյանը նշանակվել է ճանապարհային ոստիկանության իրվաբանական բաժնի պետ: Մինչ այդ ՃՈ իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանը Վ. Օսիպյանի հրամանով ազատվել է նշված պաշտոնից և նշանակվել ՀՀ ՃՈ պետի տեղակալ: Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով Արթուր Մկրտչյանը նշանակվել է Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի պետ, իսկ ոստիկանության Բազումի բաժնի պետ Կարեն Հակոբյանը Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ: Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով թոշակի անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանը: Վ. Օսիպյանի մեկ հրամանով Վարդենիսի բաժնի պետ է նշանակվել Սամվել Գալստյանը: ՀՀ ոստիկանապետի հրամանով Դավիթ Գևորգյանը ազատվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Աշտարակի բաժնի պետ: Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Ալբերտ Երիցյանն էլ ազատվել է նշված պաշտոնից և նշանակվել ոստիկանության Նաիրիի բաժնի պետ:

Նմանատիպ նյութեր