71197 դիտում
13:54 17-08-2018
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով ոստիկանության բաժինների նոր պետեր են նշանակվել
Երեկ ՝ օգոստոսի 16-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով Դավիթ Գևորգյանը նշանակվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պետ:
Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ է նշանակվել Արմեն Իսրայելյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Դ. Գրիգորյանը նախկինում աշխատել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ և աշխատանքից ազատվել էր իր դիմումի համաձայն:
2017 թ.-ին նրա ղեկավարած քննչական բաժինը ճանաչվել է «Տարվա լավագույն ստորաբաժանում», իսկ նրա ղեկավարած բաժինը բազմաթիվ աղմկահարույց հանցագործություններ է բացահայտել:
Նմանատիպ նյութեր
127956 դիտում
10:38 05-06-2018
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով ոստիկանության բաժինների պետեր են փոխվել