211652_close_icon
views-count5223 դիտում article-date 11:18 05-06-2018

ԱԺ հանձնաժողովները քննարկում են «ՀՀ 2017 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը.

ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է առողջապահության և սոցիալական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը: Նիստի ընթացքում շարունակվում են «ՀՀ 2017թ.-ի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները: Նիստի օրակարգում մեկ հարց է՝ «Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն` եկամուտների և ծախսերի կատարողական (առողջապահություն եւ սոցիալական ապահովություն, նպաստներ, թոշակներ): Զեկուցողներն են՝ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նմանատիպ նյութեր