123312 դիտում
14:15 05-06-2018
Արտակարգ դեպք Վանաձորում՝ Արցախ պուրակում, վերամբարձ կռունկի ճոպանը պոկվել և բետոնով լցված տարան փլուզելով 2 հարկի առաստաղը ընկել է քաղաքացու վրա՝ ժամանել են տարածքի ոստիկանապետն ու ՃՈ վաշտի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:15-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել մարմնական վնասվածքներով մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հիվանդանոց են մեկնել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները վաշտի հրամանատար՝ Վահան Էվինյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ՝ Սերգեյ Ավետիսյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքում գտնվող Արցախի պուրակից, որտեղ շինարարարական աշխատանքներ կատարելու ժամանակ 3-րդ հարկից վերամբարձ կռունկի ճոպանը պոկվել և ճոպանին ամրացված բետոնով լի տարան ընկել է նրա վրա:
Ընկնելու պահին փլուզվել են 3-րդ և 2-րդ հարկի բետոնե առաստաղները:
Հիվանդանոցից [color=#EF2929]Shamshyan.com[/color]-ի թղթակցին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծանր վիճակում:
Փաստի առթիվ Ոստիկանության Տարոնի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում և պարզվում է վիրավորի ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+