7025 դիտում
15:52 05-06-2018
Որևէ մեկը աշխատանքից չի ազատվի կուսակցական պատկանելության համար. Արայիկ Հարությունյան
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը վստահեցնում է, որ Հանրապետական կուսակցության անդամ որևէ ուսուցիչ աշխատանքից չի ազատվելու կուսակցական պատկանելության համար: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նախարարն ընդգծեց, որ կուսակցական պատկանելությունը սահմանադրական իրավունք է, և որևէ մեկը չի կարող նման քայլի դիմել, եթե անձն օրենքով պատժելի արարք թույլ չի տվել:
«Ասեմ ավելին՝ ես հիմա շատ լուրջ քննարկում եմ կրթության և գիտության նախարարի երրորդ տեղակալի պաշտոնում նշանակել մի մարդու, ով Հանրապետական կուսակցության անդամ է»,- նշեց նախարարը:
Նա շեշտեց, որ այս հարցում որևէ խնդիր չունի, քանի որ լավ գիտի, որ նախկինում մարդիկ շատ հաճախ ստիպված են եղել համակարգում աշխատելու համար կուսակցականացվել:
«Կուսակցական պատկանելությունը որևէ կապ չպետք է ունենա: Եթե մարդը ցանկանում է լինել որևէ կուսակցության անդամ, ապա ինքը կարող է լինել այդ կուսակցության անդամ, իհարկե, իր աշխատանքից դուրս: Որևէ մեկը քաղաքականությունը դպրոցներ չպետք է բերի, որովհետև մենք գիտենք, թե դա ինչ վատ հետևանքներ է ունենում դպրոցների համար»,- եզրափակեց Հարությունյանը:
Նմանատիպ նյութեր
49201 դիտում
18:05 17-06-2018
Արայիկ Հարությունյան. Որևէ տնօրեն պարտավոր չէ դպրոցում ունենալ ՀՀ ղեկավարի կամ որևէ առաջնորդի նկար
Այս բաժնից
2155 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր