2917 դիտում
16:54 05-06-2018
Նիդեռլանդներում դատարանը կալանք է սահմանել «Գազպրոմ»-ի ակտիվների նկատմամբ
Նիդեռլանդներում դատարանը կալանք է սահմանել ռուսական «Գազպրոմ» ընկերության նիդեռլանդական ակտիվների նկատմամբ՝ ուկրաինական «Նավթոգազ»-ին Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշմամբ 2,6 միլիարդ դոլար վճարելու համար: Այդ մասին հայտնում է ռուսական [url=https://ria.ru/world/20180605/1522063882.html]ria.ru[/url] վկայակոչելով ուկրաինական ընկերությանը:
Նշվում է, որ դատական կատարածուները նաև «գործողություններ են անցկացնում» Nord Stream AG-ում և Nord Stream 2 AG-ում ռուսական ընկերության ակտիվները սառեցնելու համար: Համապատասխան միջնորդությունները ուկրաինական «Նավթոգազը» ներկայացրել էր անցած շաբաթ:
«Նիդեռլանդական դատարանը բավարարել է այդ միջնորդությունները, բայց Նիդեռլանդներում «Գազպրոմ»-ի 7 դուստր ընկերություններից 6-ը հրաժարվել են համագործակցել դատական կատարածուների հետ: Դա, սակայն, ոչ մի կերպ չի ազդի կալանքի վրա»,- հայտնել են ուկրաինական ընկերությունում:
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Ստոկհոլմի արբիտրաժային դատարանը պարտավորեցրել է «Գազպրոմ»-ին ուկրաինական կողմին 4.6 միլիարդ դոլար վճարել տարանցման մասին պայմանագրով գազի ոչ բավականաչափ ծավալներ մատակարարելու համար: Հաշվի առնելով մեկ այլ վեճի վերաբերյալ որոշումը, որի համաձայն՝ «Նավթոգազ»-ը ռուսական ընկերությանը երկու միլիարդ դոլար է պարտք, «Գազպրոմ»-ը պետք է ուկրաինական կողմին վճարի 2.56 միլիարդ դոլար:
Ռուսական «Գազպրոմ» ընկերությանը հայտնի է Նիդեռլանդներում Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշման մասին։ Ընկերությունը հայտնել է, որ կկարողանա այդ հարցի վերաբերյալ մանրամասն մեկնաբանություն տալ միայն դատարանի վճիռը պաշտոնապես ստանալուց և մանրամասն ուսումնասիրությունից հետո:
Նմանատիպ նյութեր
2251 դիտում
22:57 25-09-2015
Բրազիլական դատարանը կալանք է դրել Նեյմարի 47 մլն դոլարի ակտիվների վրա
30215 դիտում
23:35 03-05-2018
Մոսկվայի դատարանը հաստատել է գործարար Սերգեյ Խաչատուրովի ակտիվների վրա կալանք դնելու որոշումը
1693 դիտում
14:46 18-06-2015
Ֆրանսիայում ևս կալանք է դրվել Ռուսաստանի պետական ակտիվների վրա
Այս բաժնից
643 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել
547 դիտում
22:50 21-12-2024
Հռոմի պապը մրսածություն ունի և չի անի իր կիրակնօրյա բացօթյա քարոզը
652 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ