4426 դիտում
08:36 07-06-2018
Կալիֆորնիայում նախնական ընտրություններ են ընթանում․ «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Դայան Ֆայնստայնը մոտ է 6-րդ անգամ երկրի Սենատում ընտրվելուն, քանի որ երեքշաբթի օրը Կալիֆորնիայում անցկացված նախնական ընտրությունների ժամանակ ստացել է առավել թվով ձայներ։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
84-ամյա Ֆայնստայնը, որը ժամանակին եղել է Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետը, հեշտությամբ հաղթել է իր ավելի երիտասարդ մրցակցին՝ նահանգային Սենատի դեմոկրատ անդամ Քևին դը Լեոյին։ Նախնական, այսինքն՝ ներկուսակցական ընտրություններում հաղթող թեկնածունները նոյեմբերին մասնակցելու են համընդհանուր ընտրություններին։
Հանրապետական կուսակցության նախնական ընտրությունների արդյունքում հաղթող է ճանաչվել փոխկառավարիչ Գեյվին Նյուսըմը, որը նույնպես անցյալում եղել է Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետը։ Նահանգապետի պաշտոնի համար մրցապայքարում նրա դեմ հանդես է գալու նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած թեկնածուն՝ հանրապետական բիզնեսմեն Ջոն Քոքսը։
Սակայն Լոս Անջելեսի նախկին քաղաքպետ Անտոնիո Վիարաիգոսան, որը Կալիֆորնիայի նահանգապետի դեմոկրատ թեկնածուն է, կոչ է անում ընտրատեղամասերը բաց պահել մինչև այս շաբաթավերջը, քանի որ տպագրական սխալի պատճառով ավելի քան 1ՕՕ հազար ընտրողների անուններ դուրս են մնացել ցուցակներից։
Նմանատիպ նյութեր
2730 դիտում
14:28 22-11-2018
Կալիֆորնիայում հրդեհներից տուժածների շրջանում նախնական տվյալներով ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան
3976 դիտում
09:13 24-08-2022
Դավադրություն Նյու Յորքում` «Ամերիկայի Ձայն»-ի Պարսկական ծառայության հաղորդավարի դեմ․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1087 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1120 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
769 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»