211652_close_icon
views-count5901 դիտում article-date 09:17 07-06-2018

«Սփյուռք 2.0». գործարար Ռուբեն Գրիգորյանը փորձում է միավորել ռուսահայերին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանցի գործարար Ռուբեն Գրիգորյանը, ով ավելի շատ հայտնի է որպես Զարուհի Փոստանջյանի և նրա ղեկավարած «Երկիր Ծիրանի» կուսակցության հովանավոր, պատրաստվում է «Սփյուռք 2.0» անվանումով միջոցառում կազմակերպել: Միջոցառման մեջ 2 թիվը խորհրդանշում է Ռուսաստանի սփյուռքը միավորելու երկրորդ փորձը՝ համարելով, որ առաջին փորձը ձախողել է Արա Աբրահամյանը: Գրիգորյանը հույս ունի, որ եթե ներկայացուցչական կազմ հավաքի և ստանա Հայաստանի նոր իշխանության աջակցությունը, ապա կարող է Ռուսաստանի իշխանությանը ասել, որ այսուհետ Ռուսաստանի հայ համայնքը ներկայացնում է ինքը: Նախապես կար պայմանավորվածություն, որ միջոցառմանը ելույթ կունենա ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, սակայն նա գերադասել է հեռու մնալ ներռուսաստանյան հակամարտությունից և չդառնալ դրա կողմ: Հիմա էլ միջոցառման մասնակիցները փորձում են վարչապետ Նիկոլ Փաշինյանից իրենց միջոցառումը ողջունելու տեսաուղերձ պոկել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր