14904 դիտում
09:58 07-06-2018
Անձամբ ուրախ եմ, որ այդ մարդիկ հեռանում են ՀՀԿ-ից․ պատգամավոր․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է․ «ԱԺ ՀՀԿ խմբակցության գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը երեկ Աժ ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել։ Հիշեցնենք, որ արդեն իսկ թվով 7 պատգամավորներ լքել են ՀՀԿ խմբակցությունը։ Ի դեպ, Սամվել Ալեքսանյանը կուսակցության անդամ չէ։ Մեր տեղեկություններով առաջիկայում ՀՀԿ խմբակցությունը կլքեն ևս մի քանի գործարար պատգամավորներ, ինչպես, օրինակ Արայիկ Գրիգորյանը (Ավշարի Արայիկ) և Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադիկ)։
Լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանն անդրադառնալով այս փաստին ասել է, թե նորմալ է համարում, որ մի խումբ պատգամավորներ լքել են խմբակցությունը։ Նրա խոսքով՝ այդ պատգամավորների կարծիքով ՀՀԿ խմբակցությունում մնալն իրենց համար այլևս նպատակահարմար չէ։ «Եթե ուշադրություն դարձնեք, առանձնապես այն մարդիկ են գնում, ովքեր գաղափարական առումով կուսակցության հետ չեն։ Բոլոր կուսակցություններում էլ այդպես է եղել։ Եթե մարդիկ են հայտնվել, որոնք ինչ-որ ձևով աջակցել են կուսակցությանը, նպաստել են կուսակցության գործունեությանը, բայց այդ կուսակցության կանոնադրությունը նույնիսկ երբեք չեն կարդացել, նրանցից ի՞նչ սպասես։ Նրանք պիտի գնան իրենց կյանքով ապրեն, իրենց գործունեությունը ծավալեն։ Ես դա չեմ ողջունում, բայց չեմ էլ դատապարտում»,- նշել է Սարգսյանը։
Հարցին ուրա՞խ է, որ կուսակցության հետ գաղափարական առումով կապ չունեցող մարդիկ հեռանում են, Ա. Սարգսյանը պատասխանել է. «Եթե դուք անձամբ իմ կարծիքն եք ուզում իմանաք, այո, ես անձամբ ուրախ եմ, որ այդ մարդիկ հեռանում են։ Վաղուց պետք է հեռանային»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
20927 դիտում
14:15 17-03-2017
Տեղի ունեցածը հրահրվել է անձամբ ԲՀԿ պատգամավոր Վահան Կարապետյանի և իր համակիրների կողմից. ՀՀԿ Աջափնյակի շտաբ
2790 դիտում
10:19 24-11-2016
ՀՀԿ փոխնախագահ ընտրվելու համար նախ պետք է լինել ՀՀԿ անդամ. Էդուարդ Շարմազանով. «168 ժամ»
Այս բաժնից
1087 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1120 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
769 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»