211652_close_icon
views-count3629 դիտում article-date 13:16 07-06-2018

Անկախ դատարանների հարցը ըստ էության Հայաստանում մեկ օրում լուծվել է․ փոխվարչապետ

Բիզնեսի մեծ, ռեալ, իրական ծավալման խոչընդոտը, ըստ էության, Հայաստանում մեկ օրում լուծվել է։ Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։ «Մի քանի հարց կար Հայաստանում, որը էապես խոչընդոտում էր բիզնեսի մեծ, ռեալ, իրական ծավալմանը, դա նախևառաջ զանազան կոռուպցիոն սխեմաներն էին և իշխանությունների անձնական բիզնես հետաքրքրությունները։ Օրինակ, եթե ես՝ առաջին փոխվարչապետս, որևէ ոլորտում ունենամ անձնական, սեփական բիզնես հետաքրքրություն, որևէ այլ մարդ մեծ դժվարություններ կունենա ինձ հետ մրցակցելու, որովհետև զանազան սխեմաներ կարող են գործի դրվել։ Այս հարցը, ինչպես նաև անկախ դատարանների հարցը ըստ էության Հայաստանում մեկ օրում լուծվել է», - ասաց Միրզոյանը։

Նմանատիպ նյութեր