3835 դիտում
16:49 07-06-2018
Պահպանողականները կոչ են արել ոգեկոչել Բռնադատվածների հիշատակը
Պահպանողական կուսակցությունը կոչ է արել քաղաքացիներին հունիսի 14-ին ոգեկոչել Բռնադատվածների հիշատակը։
«Խորհրդային բռնազավթման առաջին իսկ օրերից մինչև Հայաստանի անկախացումը հարյուր հազարավոր հայեր գնդակահարվեցին, աքսորվեցին և բռնադատվեցին: Ցեղասպանությունից հետո հայերի ամենազանգվածային տեղահանությունը 1949թ. հունիսի 14-ին էր, երբ բեռնատար գնացքներով Ռուսաստանի և Միջին Ասիայի խորքերն աքսորվեցին 50 հազար հայեր, ինչպես նաև բախտակից հազարավոր մերձբալթիկացիներ:
Թավշյա հեղափոխության նվաճումներից է, երբ առաջին անգամ հնարավորություն կա սիրո և համերաշխության մթնոլորտում նաև պետական մակարդակով նշելու այդ օրը:
Պահպանողական կուսակցությունը ՀՀ քաղաքացիներին կոչ է անում հունիսի 14-ին, ժամը 12:00-ին հավաքվել Բռնադատվածների հուշարձանի մոտ («Հաղթանակ» զբոսայգու մուտքի հանդիպակաց մայթին)՝ ոգեկոչելու խորհրդային կարգերի անմեղ զոհերի հիշատակը և մեր նպաստը բերելու մարդկության դեմ հանցագործությունների կանխմանը»,- նշված է Պահպանողական կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:
Նմանատիպ նյութեր
1104 դիտում
14:45 07-10-2014
Կոչ եկեղեցիներին՝ ոգեկոչել Ցեղասպանության զոհերի հիշատակը
865 դիտում
09:45 11-06-2024
Պահպանողական կուսակցությունը հունիսի 14-ին այցելելու է Բռնադատվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիր
1490 դիտում
23:46 06-04-2014
Մոսկվայում ոգեկոչել են Քեսաբում զոհվածների հիշատակը. տեսանյութ
Այս բաժնից
739 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1504 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա