6615 դիտում
17:35 07-06-2018
ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Հովհաննես Վարդանյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից
ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով ամբաստանյալ Հովհաննես Վարդանյանը կալանքից ազատ է արձակվել:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց պաշտպան Անուշ Մխիթարյանի միջնորդությունը և կալանքը, որպես խափանման միջոց փոխարինվեց բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությամբ:
Հ. Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ՝ զավթել և պահել է շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև նույն եղանակներով պատանդ է վերցրել և պահել երկուսից ավելի անձանց, որոնք կատարել է զավթածը և պատանդներին ազատելու պայմանով պետությանը գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով, կազմակերպված խմբի կազմում «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերության բանկոմատից կատարել է առանձնապես խոշոր չափերով՝ 14 միլիոն 808 հազար ՀՀ դրամի գաղտնի հափշտակություն, իսկ հանցավոր գործունեությունն ավարտել է 2016 թվականի օգոստոսի 31-ին՝ ժամը 20-ի սահմաններում, երբ կամովին ազատել է զավթած շենքերը, շինություններն ու տրանսպորտի միջոցները, հրաժարվել իր պահանջներից և հանձնվել իրավապահ մարմիններին:
Նմանատիպ նյութեր
4328 դիտում
15:38 08-06-2018
ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արամ Հակոբյանն ազատ արձակվեց կալանքից
3327 դիտում
23:38 03-05-2022
ՀՅԴ երիտասարդական միության անդամ Գերասիմ Վարդանյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
5554 դիտում
18:49 24-05-2018
Կարո Եղնուկյանը դատարանի նիստերի դահլիճից ազատ արձակվեց. Tert.am
Այս բաժնից
883 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
634 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
706 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան