211652_close_icon
views-count14397 դիտում article-date 14:10 08-06-2018

Անապահովների համար էլեկտրաէներգիայի սակագինը 10 դրամով նվազեցնելու հնարավորություն ունենք. նախարար

Այսօր կառավարության նիստում էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին անդրադարձավ նաև էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխման վերաբերյալ քննարկումներին: «Էներգետիկ ոլորտի ռիսկերն են գնահատվել՝ էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հետ կապված: Այս պահին կան մի շարք ռիսկեր, որոնք չենք կարող հաշվի չառնել»,- ասաց նախարարը: Անապահով ընտանիքներին մատակարարվող Էլեկտրաէներգիայի սակագնի հետ կապված՝ նախարարը նշեց. «Մենք կարող ենք սակագների հետ կապված փոփոխություններ իրականացնել անապահով ընտանիքների մասով. 110 հազարից 120 հազար է նրանց նախնական թվաքանակը, մենք եկել ենք եզրահանգման, որ ունենք հնարավորություն 10 դրամի չափով նվազեցնել անապահով ընտանիքներին տրամադրվող էլեկտրաէներգիայի սակագինը»,- հայտարարեց նախարարը:

Նմանատիպ նյութեր