211652_close_icon
views-count110108 դիտում article-date 15:21 08-06-2018

Հրազդան կիրճում՝ բետոնե ծածկի տակ ծվարած մորն և անչափահաս աղջկան օգնության ձեռք մեկնեցին և նրանք տեղափոխվեցին ապահով կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 8-ին, [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը նյութ էր հրապարակել այն մասին, որ տևական ժամանակ է Հրազդան կիրճում՝ կիսախարխուլ բետոնե ծածկի տակ են բնակվում մայրն ու անչափահաս աղջիկը։ Այսօր՝ հունիսի 8-ին, արձագանքելով հրապարկմանը նրանց էին այցելել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով զբաղվող, սիրված ու ճանաչված պետ Նելլի Դուրյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների բաժնի պետ Իդա Խաչատրյանը: Երկարատև բանակցություններից հետո երկկողմ համաձայնություն ձեռք բերվեց, ըստ որի Մարինեն երեխայի հետ տեղափոխվեց բնակվելու Կանանց աջակցման կենտրոնի կացարանում, որտեղ նրա նման շատ մայրեր կան՝ իրենց երեխաներ հետ: Մարինեն երկար ժամանակ չէր համաձայնվում տեղափոխվի, քանի որ նա չէր հավատում, որ այնտեղ իսկապես իր և երեխայի համար լավ կլինի, սակայն երբ Ի. Խաչատրյանը մանրամասն ներկայացրեց այնտեղի պամանները նա համաձայնվեց: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/07/1097889/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, տևական ժամանակ էր՝ Հրազդան կրճում՝ կիսախարխուլ բետոնե ծածկի տակ էին բնակվում մայրն ու անչափահաս աղջիկը։ Թե մայրը՝ Մարինեն, թե աղջիկն արդեն ձեռք էին բերել առողջական խնդիրներ, քանի որ գտնվում էին անօգնական վիճակում։ Մարինեին ոչ մի պետական գերատեսչությունից օգնության ձեռք չէին մեկնել, մինչդեռ որոշ պաշտոնյաներ սիրում են ամպագոռգոռ հայտարարություններ տարածել, արհեստական լուսանկարների շարք են անում երեխաների հետ և այն տարածում սոցիալական ցանցերով, թե՝ տեսեք, տեսեք, մենք մտածում ենք երեխաների ու կարիքավոր մարդկանց մասին։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր