211652_close_icon
views-count113108 դիտում article-date 15:38 08-06-2018

Այսուհետ ավտոմեքենաները ներմուծվելու են հաշիվ-ապրանքագրով, բայց հետո ճշտելու ենք դրանց իսկությունը. ՊԵԿ նախագահ.tert.am

Բոլոր սուպերմարկետներն այսօր գործում են Ավելացված արժեքի հարկի դաշտում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: Ինչ վերաբերում է ավտոմեքենաների մաքսազերծմանը, ապա Դ. Անանյանն ասաց, որ համապատասխան ծառայություններին երեկ հրահանգել է, որ այսուհետ նախադեպային որոշում կիրառվի՝ ավտոմեքենաները ներմուծվեն փաստացի ձեռքբերման փաստաթղթերի հիման վրա: «Կուզեի մարդկանց զգուշացնել, որ մաքսազերծումից հետո հետբացթողումային գործառույթների շրջանակներում պետք է ճշգրտվեն՝ փաստաթղթերը արժանահավատ են, թե ոչ: Ներմուծման համար մենք որևէ խնդիր չենք հարուցելու, ինվոյսի հիման վրա մաքսային ձևակերպումներ ենք իրականացնելու, բայց հետբացթողումային շրջանակներում փորձելու ենք պարզել ինվոյսի իսկությունը»,- նշեց ՊԵԿ նախագահը: Ինչ վերաբերում է ստվերային տնտեսությանը, ապա Դավիթ Անանյանն ասաց, որ ստվերային տնտեսության կոնկրետ վերլուծություններ տարբեր ժամանակներում տարբեր մարմիններ իրականացրել են, բայց «ստվերի գնահատականը պետք է տա վիճակագրական ծառայությունը»: «Տարբեր գնահատականներ կան՝ 22-ից մինչև 40 տոկոս: Եթե չունենանք ոլորտային ստվերի գնահատական, չենք կարող պարզել, թե տնտեսության մեջ առկա ստվերի հարկունակ մասը որքան է»,- ասաց ՊԵԿ նախագահը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.tert.am/am/news/2018/06/08/ananyan/2707857

Նմանատիպ նյութեր