8285 դիտում
09:03 09-06-2018
Թրամփն առաջարկում է, որ Ռուսաստանը վերադառնա G8․ Կանադան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան դեմ են
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ուզում է, որ Ռուսաստանը նորից մասնակցի Մեծ յոթնյակի գագաթաժողովներին: Այս կարծիքը Թրամփը հայտնել է Կանադայի Քվեբեք քաղաք ուղևորվելիս, որտեղ սկսվում է յոթ խոշորագույն տնտեսություններն ունեցող երկրների ղեկվարների այս տարվա հանդիպումը: Մեծ յոթնյակի անդամ երկրների տնտեսությունները միասնաբար կազմում են համաշխարհային տնտեսության 60 տոկոսը:
Ռուսաստանը հիմնականում քաղաքական հենք ունեցող այս խմբին էր միացել 1997 թվականին, որն այդ օրվանից անվանվեց Մեծ ութնյակ: Սակայն Ղրիմի բռնակցումից հետո 2014 թվականին դադարցվել էր Ռուսաստանի անդամակցությունը: Մեծ յոթնյակից մշտական հեռացման մասին Ռուսաստանը հայտարարեց անցյալ տարի:
Մինչև Կանադա ուղևորվելը, Սպիտակ տանը Թրամփն ասել է. «Ես առաջարկում եմ, և դա նրանց որոշելու հարցն է, որ Ռուսաստանը մասնակցի հանդիպմանը: Ուզեք, թե չուզեք, եթե նույնիսկ քաղաքականապես դա ճիշտ չէ, սակայն մենք պետք է շարունակենք ղեկավարել աշխարհը: Ուզում ենք Ռուսաստանը վերադառնա, քանի որ պետք է, որ այն լինի բանակցությունների սեղանի մոտ»:
Թրամփի առաջարկին կողմ է հանդես եկել Իտալիայի վարչապետը, սակայն հյուրընկալ երկրի՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոն ասել է, թե իր երկիրը դեմ է Ռուսաստանի վերադարձին: Ռուսաստանի վերադարձին դեմ են նաև Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան:
Այս բոլոր խոսակցությունները վերջ տալու ոճով Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե «Ռուսաստանն ուզում է կենտրոնանալ Մեծ յոթնյակից տարբեր այլ ձևաչափով հանդիպումների վրա»:
Ինչ վերաբերում է այս տարվա գագաթաժողովին, կա այն մտավախությունը, որ հանդիպումը կլինի լարված, քանի որ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ սակագներ են սահմանվելու դեպի ԱՄՆ Կանադայից, Մեքսիկայից ու Եվրոպական միությունից պողպատի ու ալյումինի ներկրումների վրա:
Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4431434.html]«Ամերիկայի ձայն»[/url]։
Նմանատիպ նյութեր
1992 դիտում
12:27 02-05-2017
Ուկրաինան, Կանադան և Մեծ Բրիտանիան դիտորդական թռիչք կիրականացնեն Ռուսաստանի վրայով
946 դիտում
17:26 05-07-2023
Ուկրաինան, Կանադան, Շվեդիան և Մեծ Բրիտանիան Հաագայի միջազգային դատարան հայց են ներկայացրել ընդդեմ Իրանի
1307 դիտում
22:47 09-08-2014
Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան կոչ են արել Իսրայելին և ՀԱՄԱՍ֊ին անհապաղ հրադադար կնքել
Այս բաժնից
1087 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1120 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
769 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»