211652_close_icon
views-count28974 դիտում article-date 10:27 09-06-2018

Համատիրությունների նախագահ­ները խուճապի մեջ են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի բազմաբնակարան շենքե­րի համատիրությունների նախագահ­ները հայտնվել են խուճապային վի­ճակում: Պատճառն առաջիկայում համատիրությունների լուծարումն է: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ նրանք սկսել են այս ըն­թացքում Երևանի որոշ բազմաբնակարան շենքերում թեթև կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ իրա­կանացնել: Մի շենքում վերելակն է նորոգվում, մյուսում՝ մուտքի պատերն են ներկվում, մեկ այլ շենքում էլեկտ­րալարերի հետ կապված աշխա­տանքներ են տարվում: Սրանով համատիրությունների մեծ մասը, ընտրակեղծարար նախագահները ուզում են նոր իշխանություններին ցույց տալ, թե իբր իրենք աշխատում են: Ի դեպ, համատիրությունների լուծարմամբ ոգևորված են ոչ միայն Երևանի, այլև մարզային քաղաքների բնակիչները, նրանց մեծ մասը տարի­ների ընթացքում պարտքեր է կուտա­կել համատիրություններին և հիմա հույս ունի, որ դրանք «կջրվեն»: ՀՀ ար­դարադատության նախարարությու­նից, սակայն փոխանցեցին, որ համատիրությունների իրավահաջորդության հարցը դեռ քննարկման փուլում է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր