211652_close_icon
views-count7657 դիտում article-date 19:52 07-08-2018

Եվրամիությունը հայտարարություն է տարածել վրաց-ռուսական պատերազմի 10-ամյակի կապակցությամբ

Եվրամիությունը հայտարարություն է տարածել 2008 թվականի վրաց-ռուսական պատերազմի տասնամյակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ անվերապահորեն հավատարիմ է Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը: ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության պատասխանատու Ֆեդերիկո Մոգերինիի գրասենյակի հրապարակած հայտարարությունում ասված է․ «Եվրոպական միությունը սատարում է Վրաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը՝ այդ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Դժբախտաբար, Աբխազիայում և Հարավային Օսիայում ռուսական ռազմական ներկայությունը շարունակվում է, և դա հակասում է միջազգային նորմերին և 2008 թվականի օգոստոսի 12-ին Եվրամիության աջակցությամբ Ռուսաստանի կնքած համաձայնագրից բխող պարտավորություններին»: Բրյուսելը նաև աջակցություն է հայտնում Վրաստանում անցկացվող բարեփոխումներին և Վրաստան-Եվրամիություն գործընկերությանը:

Նմանատիպ նյութեր