Սոցցանցերում քննարկվում է G7-ի մասնակիցների, մասնավորապես, Մերկելի և Թրամփի լուսանկարը
Արևմտյան ԶԼՄ-ների և սոցցանցերի օգտատերերի կողմից բուռն կերպով քննարկվում է G-7 գագաթնաժողովում արված լուսանկարը, որում, ինչպես նշում են ԶԼՄ-ները, ակնհայտորեն երևում են G-7-ի անդամ պետությունների միջև հարաբերությունները։
Խոսքը, մասնավորապես, գնում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մասին, թե որքան խեթ ու խիստ է նա նայում իր առջև նստած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին։ Մերկելի կողքին կանգնած են եվրոպական երկրների առաջնորդներ, իսկ Թրամփի կողքին նստած է նրա խորհրդական Ջոն Բոլթոնը։ Նրանց միջև էլ, ձեռքերը խաչած կրծքին, կանգնած է Ճապոնիայի վարչապետ Սինձու Աբեն։
Լուսանկարն արվել է Գերմանիայի կառավարության պաշտոնական լուսանկարչի կողմից և հրապարակվել Մերկելի ինստագրամյան էջում։
Այդ կապակցությամբ Բոլթոնը գրել է. «Եվս մեկ G-7-ի գագաթնաժողով, որում մյուսները սպասում են, որ Ամերիկան կրկին դառնալու է իրենց բանկը։ Նախագահը հստակորեն արտահայտել է իր դիրքորոշումն այսօր։ Բավական է»։