211652_close_icon
views-count10222 դիտում article-date 14:20 10-06-2018

ՏԻՄ ընտրություններին ամենաակտիվը մասնակցում են Դպրեվանքում և Մարգարայում, պասիվ են Նոր Արտամետում

Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի 18 համայնքներում հունիսի 10-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններում ժամը 11-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Դպրևանք (20.69%) և Մարգարա (20.14%) համայնքներում, ամնեցածրը՝ Նոր Արտամետում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը։ [img]http://st0.shamshyan.com/editor/0340239001528625128215313.jpg[/img] Համայնքներից 8-ում կայանում են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և 4 համայնքում միաժամանակ անցկացվում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: Որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 33 քաղաքացիներից 6-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 27 թեկնածուներից 22-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 4-ը` Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից, և մեկ թեկնածու առաջադրել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Ավագանու անդամի գրանցված 89 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 10 թեկնածու: Ավագանու անդամի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 79 թեկնածուներից 76-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 2-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից, և մեկ թեկնածու առաջադրել է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը: Հունիսի 10-ին նշանակված Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքի ավագանու անդամի ընտրությունը, թիվ 18 տարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ, համարվել է չկայացած, քանի որ օրենքով սահմանված ժամկետում որևէ թեկնածու չի գրանցվել: ՀՀ ընտրական օրենսգրքի կանոնակարգումների համաձայն՝ Մեծաձոր համայնքում նշանակված ավագանու անդամի նոր ընտրությունը կանցկացվի 2018 թվականի հունիսի 24-ին:

Նմանատիպ նյութեր