Բրազիլիայի հավաքականը ժամանեց Սոչի. նրանց դիմավորել են աղ ու հացով. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ավստրիայում ընկերական հանդիպում անցկացնելուց հետո երեկ ուշ գիշեր Բրազիլիայի հավաքականը ժամանեց Սոչի՝ 2018թ. աշխարհի առաջնության համար:
Մրցաշարի չեմպիոնի գլխավոր հավակնորդ հանդիսացող բրազիլացիներին օդանավակայանում դիմավորեցին աղ ու հացով, իսկ հարյուրավոր երկրպագուներ հերթ էին կանգնել, որպեսզի գնդակի կախարդներից գոնե մեկից կարողանան ինքնագիր վերցնել:
Նշենք, որ բրազիլացիների մարզաբազան տեղակայված է հենց Սև ծովի ափին:
ԱԱ-2018-ում Բրազիլիայի հավաքականի մրցակիցները E խմբում Շվեյցարիայի, Կոստա-Ռիկայի և Սերբիայի հավաքականներն են: