4396 դիտում
22:50 11-06-2018
Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելը «հրամայական» է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման գործողությունները, սակայն այս գործընթացում առավել գնահատելի է քաղաքացիների կողմից զենքի կամավոր հանձնումը` որպես հանրային բարձր իրավագիտակցության ցուցիչ և ոստիկանություն-հասարակություն իրական գործընկերության արտահայտություն:
Անօրինական զենք պահելն ու կրելը ոչ միայն քրեորեն դատապարտելի է, այլև վտանգավոր: Վտանգավոր` առաջին հերթին պահողի ու կրողի, նրա հարազատների, հատկապես նաև երեխաների համար: Թաքցված հրազենը մի օր անպայման կրակելու է, պահված նռնակը մի օր պայթելու է, և հնարավոր է՝ երեխայի ձեռքերում․ ողբերգությունից հետո արդեն ուշ կլինի մեղավոր ու անմեղ փնտրելը, մեղքը քավելու բոլոր փորձերն էլ` անիմաստ: Ողբերգության այդպիսի օրինակները, ցավոք, քիչ չեն, և անօրինական զենք պահելու ոմանց համառությունը մեծացնում է դրանց կրկնության հավանականությունը:
Սիրելի հայրենակիցնե´ր, ոստիկանությունը բազմիցս խնդրանքով ու հորդորով դիմել է ձեզ ու նորից է դիմում. հրաժարվե´ք այդ մահաբեր գայթակղությունից և իրավապահ մարմիններին կամավոր հանձնեք անօրինական զենք-զինամթերքը: Հիշե´ք. անօրինական զենքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից, ապահովագրում են հարազատներին ու երեխաներին հնարավոր ողբերգությունից, իսկ իրենց` մշտապես տագնապի մեջ ապրելու հեռանկարից: Միայն ոստիկանության ու հասարակության հստակ փոխըմբռնման ու գործընկերության միջոցով է հնարավոր հասնել անօրինական զենք-զինամթերքի շրջանառության բացառմանն ու բոլորի և յուրաքանչյուրի ապահովության հաստատմանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3348 դիտում
21:54 13-04-2016
Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1033 դիտում
15:59 24-09-2016
Քաղաքացիները կամավոր հանձնում են ապօրինի պահվող զենք-զինամթերքը
1490 դիտում
14:37 30-09-2016
Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից
Այս բաժնից
559 դիտում
19:47 20-01-2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալի հետ
598 դիտում
19:34 20-01-2025
Հունաստանում ՀՀ դեսպանություն է այցելել Հայաստան համահայկական հիմնադրամի Հունաստանի հանձնախմբի տնօրենը
925 դիտում
19:23 20-01-2025
ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ջիբութիի նախագահին