666 դիտում
09:21 15-10-2020
Սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը 0.8 տոկոսով էժանացել են․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում այս տարվա սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 0.8 տոկոս գնանկում: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ այն հիմնականում պայմանավորվել է մրգի՝ 9.9, և բանջարեղենի՝ 4.8 տոկոս գնանկումով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մրգի շուկայում սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, արձանագրված գնանկումը կազմել է 9.9 տոկոս: Օրինակ՝ սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, էժանացել է ձուկը և ծովամթերքը, սուրճը, թեյը և կակաոն: Մեկ ամսվա ընթացքում թանկացել է շաքարավազը, այն էլ՝ 9.6 տոկոսով: Նույն պատկերն է նաև կաթնամթերքի, պանրի և հավկիթի շուկաներում, այս դեպքում գնաճը կազմել է 4 տոկոս:
Միայն ձվի գինը մեկ ամսվա ընթացքում բարձրացել է 19.5 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ, որ մսամթերքի շուկայում ևս թանկացում է արձանագրվել 1 տոկոսի չափով:
Արձանագրենք, որ սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, հանրապետությունում թանկացել է նաև ալկոհոլային խմիչքը, ծխախոտը՝ 0.1, հացաբուլկեղենն ու ձավարեղենը՝ 0.3 տոկոսով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4651 դիտում
10:32 12-06-2018
Սննդամթերքն էժանացել է, ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է գնաճ․ «Ժողովուրդ»
1332 դիտում
10:36 04-04-2019
Մսամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը էժանացել են, հացն ու ալյուրը՝ թանկացել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»