12071 դիտում
11:09 12-06-2018
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից արձագանքել են ԱԺ-ում հնչած հայտարարություններին. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. ««Առավոտ» օրաթերթի հետ զրույցում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից» մեկնաբանել են ԱԺ-ում հնչած հայտարարությունները՝ 40 մլն տոննա մետաղական հանքանյութի արդյունահանման, կոմբինատի տեխնիկայի շարժի և աշխատուժը այլ երկրներ գործուղելու մասին:
Պարզաբանման մեջ, ի թիվս այլ դիտարկումների, նշված է. «Հարկ ենք համարում նշել, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը անշեղորեն ծավալում է օրենքի տառին և միջազգային ստանդարտներին համապատասխան գործունեություն: Ինչ վերաբերվում է արտադրական ցուցանիշներին, ապա վերամշակված հանքաքարի ծավալը 2017 թվականին կազմել է 18.864.000 տոննա, այնպես որ անհասկանալի է, թե ինչ 40 մլն տոննայի մասին է խոսքը և որտեղից է առհասարակ առաջացել այդ թիվը:
Անդրադառնալով ընկերության աշխատակիցների գործուղմանը՝ հարկ ենք համարում հայտնել՝ ԶՊՄԿ հիմնական բաժնետեր «Քրոնիմետ Մայնինգ» ընկերությունը գրեթե բոլոր մայրցամաքներում ունի տնտեսական ծրագրեր, դուստր ընկերություններ և ներկայացուցչություններ: Ընկերության սեփականությունը հանդիսացող տեխնիկայի շարժը և աշխատակիցների գործուղումներն այլ երկներ իրականցվում են օրենքով սահմանված կարգով՝ աշխատանքային պայմանագրերում ամրագրված դրույթների և անվտանգության կանոնների խստիվ պահպանմամբ:
Ի գիտություն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի գործունեությամբ հետաքրքրվողների, հայտնում ենք, որ ընկերության բաժնետերերն արդեն չորս տարի է՝ ընկերության գործունեությունից շահութ չեն ստանում։ Սա պայմանավորված է նաև նրանով, որ ընկերության որդեգրած քաղաքականության մեջ որպես առաջնահերթություն սահմանված է կապիտալ ներդրումների, սոցիալական ծրագրերի իրականացումը, բնապահպանական խնդիրների լուծումը: Եվ առկա իրողության պայմաններում առնվազն բարոյական չէ գերշահույթի և կապիտալի արտահոսքի մասին խոսելը:
Բացի այդ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը հանդիսանում է Հայաստանում EITI ստանդարտի (արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն) ներդրման գործընթացի առաջամարտիկն ու ակտիվ մասնակիցը:
Հուսով ենք՝ ստանդարտի ներդրման արդյունքում ձևավորվելիք գործիքակազմի միջոցով լրացուցիչ հնարավորություն կստեղծվի հասարակության համար մանրամասն ծանոթանալու մետաղական հանքավայրեր շահագործող ընկերությունների գործունեության տնտեսական ցուցանիշներին և ինքնուրույն գնահատելու կատարված հայտարարությունների և հրապարակումների ճշմարտացիությունը, նպատակները և շարժառիթները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
977 դիտում
16:52 12-12-2014
Գողություն պղնձամոլիբդենային կոմբինատից
1955 դիտում
13:13 25-01-2023
Ցուցարարները փակել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ տանող ճանապարհը. «Առավոտ»
2395 դիտում
15:35 22-02-2022
Գնել Սանոսյանի տեղակալը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում ծանոթացել է արտադրական պրոցեսին
Այս բաժնից
1087 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1120 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
769 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»