211652_close_icon
views-count4035 դիտում article-date 13:33 12-06-2018

Դոնալդ Թրամփը լրագրողներին ցույց է տվել Կիմ Չեն Ունի հետ ստորագրած փաստաթուղթը

ԱՄՆ-ն և ԿԺԴՀ-ն պատրաստ են նոր հարաբերությունների և խաղաղության: Այդ մասին նշված է երկրների գագաթնաժողովի արդյունքում ստորագրված համատեղ փաստաթղթում, հայտնում է [url=https://edition.cnn.com/2018/06/12/politics/read-full-text-of-trump-kim-signed-statement/index.html]CNN[/url]-ը: «Դոնալդ Թրամփը և Կիմ Չեն Ունն իրականացրել են ԱՄՆ-ԿԺԴՀ նոր հարաբերությունների հաստատման և Կորեական թերակղզում տևական և ամուր խաղաղ ռեժիմի կառուցման հետ կապված հարցերի մանրակրկիտ, խորը և անկեղծ փոխանակում»,- ասված է ստորագրված փաստաթղթում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ցույց է տվել փաստաթուղթը, որը վերջիններս լուսանկարել են: Փաստաթղթում նշվում է, որ առաջնորդները համաձայնել են «աշխատել Կորեական թերակղզու լիարժեք ապամիջուկայնացման ուղղությամբ»: Բացի այդ, երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են 1950-1953 թվականներին Կորեական պատերազմի ժամանակ զոհված կամ անհետ կորած ամերիկացի զինծառայողների մարմինների որոնման մասին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ունը Սինգապուրում գագաթնաժողովի արդյունքներով փաստաթուղթ են ստորագրել: Արարողությունը կայացել է Սենտոսա կղզում գտնվող «Կապելա» հյուրանոցում: «Այս պատմական փաստաթղթի ստորագրումն ազդարարում է նոր մեկնարկի մասին: Մենք կտեսնենք մեծ փոփոխություններ»,- ասել է Կիմ Չեն Ունը փաստաթղթի ստորագրման արարողությանը: «Մենք ստորագրում ենք շատ կարևոր, մանրակրկիտ փաստաթուղթ»,- ասել է ԱՄՆ նախագահն արարողության ժամանակ:

Նմանատիպ նյութեր