211652_close_icon

Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ում կբարձրացնի Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը

views-count11243 դիտում article-date 16:44 12-06-2018
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը չի կասկածում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում կբարձրացնի Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը: Լրագրողների հետ զրույցում այսօր Արամ Սարգսյանն ընդգծեց, որ դեռևս պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ մեկտեղ առիթ ունեցել է հանդիպել ԵԱՏՄ անդամ երկրների պատգամավորական բարեկամական խմբերի հետ, որտեղ Փաշինյանն այդ հարցերի մասին բարձրաձայնել է: Հիշեցնենք, որ 2018թ. ապրիլին ռուսական մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Բելառուսը մտադիր է Ադրբեջանին մատակարարել «Պոլոնեզ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։ Իսկ երեկ՝ հունիսի 11-ին հաստատվեց, որ մատակարարումն արդեն իրականացվել է:

Նմանատիպ նյութեր