Վրաստանի բողոքի ցույցերի կազմակերպիչ Զվիադ Կուպրավա կալանավորվել է 14 օրով
Վրաստանի վարչապետի հրաժարականի պահանջով Թբիլիսիում տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաների գլխավոր նախաձեռնողներից մեկը՝ Զվիադ Կուպրավան 14 օրով կալանավորվեց՝ մանր խուլիգանության և ոստիկանի օրինական պահանջներին չենթարկվելու մեղադրանքով: Հաղորդում է [url=https://www.radiotavisupleba.ge/a/29283601.html]«Ազատությունը»[/url]։
Ընդդիմությունը պնդում է, որ այդ մեղադրանքը «իշխանությունների քաղաքական վրեժն է» Կուպրավայից: «Մի՛ սպանիր» շարժման առաջնորդ Զվիադ Կուպրավան Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ամենաակտիվ աջակիցներից է:
Նա ձերբակալվել է երկուշաբթի կեսօրին՝ Ռուսթավելի փողոցում, բողոքի ցույցի ժամանակ, որի մասնակիցները պահանջում էին պատժել ամիսներ առաջ 2 դեռահասների սպանության մեղավորներին։