211652_close_icon
views-count3145 դիտում article-date 20:33 12-06-2018

Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը մասնակցում է Ստոկհոլմում անցկացվող «Կանաչ քաղաքներ» շրջանակային սեմինարին

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ղեկավար Նորա Մարտիրոսյանը մասնակցում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից Ստոկհոլմում անցկացվող «Կանաչ քաղաքներ» շրջանակային սեմինարին: Հանդիպումների հիմնական նպատակն է քննարկել և վերհանել բոլոր այն հարցերը, որոնք հնարավորություն կտան լուծելու կանաչ քաղաքների ենթակառուցվածքների հետ կապված խնդիրները՝ դրանց իրականացման փուլում ներգրավելով նաև մասնավոր հատվածին: Հիշեցնենք, որ 2017թ. սեպտեմբերին Երևանի ավագանին հաստատեց Երևան քաղաքի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիրը (ԿՔԳԾ): Ռազմավարական այս փաստաթուղթը մինչև 2030 թ. իրականացվելիք կանաչ գործողությունների ծրագիր է, որի նպատակն է խթանել Երևան քաղաքի տնտեսական և սոցիալական աճը, մեղմել շրջակա միջավայրի վրա մարդու գործունեության բացասական ազդեցությունը, բարձրացնել Երևան քաղաքի բնապահպանական ակտիվների որակը՝ երաշխավորելով բնակիչների կյանքի որակի բարելավումը։ Ի դեպ, նշենք նաև, որ ծրագիրը պատրաստվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի մեթոդաբանության հիման վրա, որը մշակվել է տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության և տեղական բնապահպանական նախաձեռնությունների միջազգային խորհրդի (ICLEI) հետ համատեղ։ Ծրագիրն ընդգրկում է նաև քաղաքի կենսագործունեության բոլոր հիմնական ոլորտները, ինչպես նաև շրջակա միջավայրի բարելավմանն ուղղված ձեռնարկվելիք միջոցառումները:

Նմանատիպ նյութեր