5788 դիտում
21:24 12-06-2018
Կողոպուտի է ենթարկվել Չինաստանի քաղաքացի. հանցագործությունը բացահայտված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունիսի 7-ին, ժամը 17-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին դիմած Չինաստանի քաղաքացին հայտնում էր, որ նախորդ օրը՝ հունիսի 6-ին, Իսակովի պողոտայում բացահայտ հափշտակել են իր տոպրակն ու փախել։ Տուժողը հայտնեց, որ տոպրակում ընդամենը 3 բլոկ ծխախոտ էր։
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումներով պարզվեց, որ կողոպուտը հնարավոր է կատարած լինի երևանցի՝ 17-ամյա Էդգարը։ Շուտով նա հայտնաբերվեց և ներկայացվեց ոստիկանության Մալաթիայի բաժին։
Ոստիկանները կասկածներ ունեն, որ Էդգարի գործողություններից հնարավոր է տուժած լինեն այլ քաղաքացիներ ևս։ Նրանք կարող են դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգել 1-02 հեռախոսահամարով։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4438 դիտում
20:05 22-06-2018
Նորապատ գյուղից գողացել էին վճարային տերմինալ. հանցագործությունը բացահայտված է
2846 դիտում
21:40 25-10-2018
Խանութում գողացել էր աշխատակցուհիների բջջային հեռախոսները. հանցագործությունը բացահայտված է
2598 դիտում
23:04 30-01-2019
Գողացել էր բանկային քարտ և գումար կանխիկացրել. հանցագործությունը բացահայտված է