Պուտինի ծաղրանկարը հայտնվել է Charlie Hebdo-ի շապիկին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնվել է Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի նոր համարի շապիկին: Շաբաթաթերթի՝ 1351 համարի [url=https://www.facebook.com/CharlieHebdoOfficiel/photos/a.106706332685847.10430.106626879360459/1984708511552277/?type=3&theater]շապիկը[/url] հրապարակվել է Facebook-ում:
Ինչպես նշում է [url=https://lenta.ru/news/2018/06/13/hebdo_putin/]Lenta.ru[/url]-ն, շապիկը նվիրված է հունիսի 14-ին Ռուսաստանում մեկնարկող Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Թերթի նոր համարի գլխավոր ծաղրանկարում Վլադիմիր Պուտինը նստած է տանկի վրա, որն ուղղված է ֆուտբոլային դարպասին: «Ռուսնե՛ր, առա՛ջ», - գրված է ծաղրանկարում: