211652_close_icon
views-count3543 դիտում article-date 16:38 13-06-2018

Ազգային ժողովը հունիսի 19-ին արտահերթ նիստ կգումարի․ կքննարկվի նաև կուտակայինի հարցը

Կառավարության նախաձեռնությամբ և Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի [url=http://www.parliament.am/agenda.php?AgendaID=487&day=19&month=06&year=2018&lang=#19.06.2018]որոշմամբ[/url] հունիսի 19-ին ժամը 11-ին կգումարվի խորհրդարանի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Այս մասին հաղորդում է ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը: Արտահերթ նիստի օրակարգում «Կուտակային կենսաթոշակների մասին», «Հանրակրթության մասին», «Բարեգործության մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին», «Այլընտրանքային ծառայության մասին», «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներում, Հարկային և Վարչական դատավարության օրենսգրքերում առաջարկվող փոփոխությունները և լրացումներն են, «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին» օրինագիծը: «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկը, [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/11/1098206/]հիշեցնենք,[/url] կառավարությունը ընդունեց հունիսի 11-ին: Ըստ այդմ՝ այս տարվա հուլիսի 1-ից 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները պետք է իրենց եկամուտների 2․5 տոկոսը փոխանցեն այդ համակարգին՝ օրենքով սահմանված 5 տոկոսի փոխարեն: Կառավարության նիստում բուռն քննարկումների արդյունքում ընդունված որոշումը դժգոհություն առաջացրեց հանրության շրջանում, երեկ աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանը [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/12/1098289/]հայտարարեց[/url] իր հրաժարականի մասին:

Նմանատիպ նյութեր