69598 դիտում
10:20 14-06-2018
Երևանում թալանել են հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենի տունը. գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում քննիչ Ռափյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունիսի 12-ին Երևանում տեղի ունեցած բնակարանային գողության փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 38-ամյա Աշոտ Հ.-ն դիմել է ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 13։30-ից մինչև 22։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են իր բնակարանի դռան փականը, ապօրինի ներս մտել այնտեղ, որտեղ տակնուվրա են արել տունն ու հափշտակել են 500 հազար դրամ և ոսկյա ու արծաթյա զարդեր։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Աշոտ Հ.-ն աշխատում է Երևանում գործող հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրեն։
Արաբկիրի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետխուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գողացված ոսկյա ու արծաթյա զարդերի թիվը հասնում է մոտ 2 միլիոնի։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
87127 դիտում
11:45 07-10-2017
Երևանում թալանել են ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի բաժնի պետի տունը. գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ