4539 դիտում
11:13 14-06-2018
Հայկական պուրակ Բոստոնի կենտրոնում․ «Ամերիկայի ձայն»
Բոստոնի կենտրոնում գտնվող Հայկական մշակութային ժառանգության պուրակը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Պուրակի ճարտարապետ Դոնալդ Թելալյանի խոսքով՝ այն խորհրդանշում է հայրենիքի և Սփյուռքի միջև կիսված հայ ժողովուրդը: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Ժողովրդի երկու մասնիկներն անընդհատ փորձում են վերամիավորվել, ավելացնում է ճարտարապետը, ստեղծելով նոր ներդաշնակություններ: Յուրաքանչյուր տարի արձանի երկու մասնիկները վերամիավորվում են նորովի:
2012-ին բացված հայկական պուրակը կառուցվեց այն բանից հետո, երբ Բոստոնի հիմնական ավտոմայրուղին տեղափոխվեց քաղաքի տակը փորված թունել: Ազատված տարածքը որոշվեց կանաչապատել, դրա մի մասն էլ փոխանցվեց հայ համայնքին՝ պուրակ հիմնելու նպատակով:
«Մեզ անհրաժեշտ էր գծագրել պուրակ, որով կհարգվեր Հայոց ցեղասպանության և բոլոր մյուս ցեղասպանությունների զոհերի հիշատակը, սակայն, որի սիմվոլիզմը հասկանալի կլիներ բոլոր մյուսներին: Չէ՞ որ բոլորիս նախնիներն Ամերիկա էին ժամանել որպես ներգաղթյալ»:
Արձանից արցունքների նման թափվող ջուրը, որն այնուհետև վերամիավորվում է լաբիրինթոսի կենտրոնում, խորհրդանշում է կյանքի շարունակական ընթացքը: Ինչ վերաբերում է լաբիրինթոսին, ապա այն իր գաղտնիքներից մեկն է: «Որպեսզի պուրակն իսկապես սիրեն երեխաները, այն ծառերի, մարգագետինների ու նստարանների հետ միասին պետք է գաղտնիքներ պարունակի», - նշում է ճարտարապետը:
Պուրակի մասին պատմելիս՝ Դոնալդ Թելալյանն անընդհատ զրույցի թեման տանում է դեպի Հայաստան: Պատմական հայրենիք, որտեղ տիկնոջ հետ միասին եղել է արդեն երեք անգամ: Վերջին այցի ընթացքում որոշել էին Հայաստան տանել ութ թոռներից չորսին: Անհանգստանում էին, որ պատմական հայրենիքը կարող է երիտասարդներին դուր չգալ: Ուրախ էին, որ սխալվեցին.
«Նրանք սիրահարվեցին Հայաստանին, պարզապես սիրահարվեցին: Չնայած տնտեսական դժվարություններին, Երևանը կարծես փոքրիկ Փարիզ լինի. կարող ես ուշ երեկոյան դուրս գալ և վայելել շատրվանները, երաժշտությունը, զբոսնել մյուս ընտանիքների հետ: Եվ ահա հիմա մեր դստեր չորս երեխաները պահանջում են մեզանից իրենց նույնպես Հայաստան տանել: Այնպես որ, հաջորդ տարի կրկին ենք մեկնելու»:
Մեր հարցին, թե արդյոք հնարավոր է, որ մի օր իր արձանը կրկին վերամիավորվի իր սկզբնական տեսքով, Դոնալդ Թելալյանը բացասաբար է պատասխանում՝ չէ որ այն խորհրդանշում է հայրենիքը լքած ժողովուրդների բոլոր սերունդները:
«Ի վերջո, համաձայնեք, վերամիավորման նոր տարբերակները նույնպես շատ գեղեցիկ են»:
Նմանատիպ նյութեր
3635 դիտում
16:20 05-10-2017
Բոստոնի հայկական անկախ ռադիոյի տնօրենը հյուրընկալվեց Սփյուռքի նախարարությունում
4069 դիտում
09:13 24-08-2022
Դավադրություն Նյու Յորքում` «Ամերիկայի Ձայն»-ի Պարսկական ծառայության հաղորդավարի դեմ․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1006 դիտում
22:17 08-01-2025
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
961 դիտում
22:04 08-01-2025
Լեհաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին
991 դիտում
21:26 08-01-2025
ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի մինչև Բայդենի վարչակազմի վերջին օրը. Բլինքեն