4955 դիտում
12:51 14-06-2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարն ընդունեց Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպանին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունեց Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերին։
Ողջունելով դեսպանին՝ նախարարն անդրադարձավ հայ-շվեյցարական կապերի ամրապնդման հնարավորություններին: Նա ընդգծեց մեր երկրի պատրաստակամությունը՝ ներդնելու բոլոր ջանքերն ավելի բարելավելու և զարգացնելու երկկողմ հարաբերությունները։
Նշվեց, որ արդեն իսկ որոշակի հաջողություններ են գրանցվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, սակայն կա նաև մեծ պոտենցիալ մյուս ոլորտներում ևս համագործակցությունը զարգացնելու և առաջ մղելու համար։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ռոումինգի և հեռահաղորդակցության ոլորտի գործակցության հեռանկարները, բեռնափոխադրումների ոլորտում Շվեյցարիայի աջակցության հնարավորությունները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
[i]
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
4638 դիտում
13:09 21-11-2017
ՀՀ տրանսպորտի նախարարն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպանին
2956 դիտում
15:20 03-10-2016
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարն ընդունել է ԱԶԲ պատվիրակությանը
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից