2959 դիտում
15:20 03-10-2016
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարն ընդունել է ԱԶԲ պատվիրակությանը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 3-ին ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու կառույցների համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերը, մասնավորապես՝ Մ-6 Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման միջպետական մայրուղու հիմնանորոգման և վերակառուցման, ինչպես նաև «Հյուսիս - հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային» ծրագրերին առնչվող հարցեր:
Շեյն Ռոզենտալը նշեց, որ «Հյուսիս - հարավ» ծրագրի Տրանշ 1-ի շրջանակներում ԱԶԲ-ն բարեհաջող ավարտել է գործունեությունը, և այժմ շարունակում է աշխատել Տրանշ 3-ի շինարարության մեջ ներառված կազմակերպությունների հետ:
Նախարար Վահան Մարտիրոսյանը շնորհակալության հայտնելով Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենին համագործակցության համար՝ հույս հայտնեց, որ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհաշինական ծրագրերի շրջանակներում ձևավորված երկկողմ գործակցությունը կունենա շարունակական բնույթ և բարեհաջող ընթացք:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև տրանսպորտի, կապի և հեռահաղորդակցության բնագավառների ռազմավարությանը և զարգացմանն առնչվող հարցեր, ԱԶԲ-ի հետ այդ ոլորտներում հետագա համագործակցության հեռանկարները:
Նմանատիպ նյութեր
3113 դիտում
18:22 27-10-2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատարը ընդունել է ԱԶԲ ներկայացուցիչներին
Այս բաժնից
772 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված