7958 դիտում
18:52 14-06-2018
Կասեցվել է պանրի արտադրամասի առանձին գործառույթը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետների կողմից «Ստեպ Պրոգրես» ընկերության պանրի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում արձանագրվել է անհամապատասխանություն:
Չոր անյուղ պանրի փոշուց վերցված նմուշի լաբորատոր փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ դրանցում առկա են մանրէաբանական անհամապատասխանություններ՝ աղիքային ցուպիկի խմբի (ԱՑԽՄ) և մեզոֆիլ աէրոբ ու ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱՄ) ցուցանիշներով:
Ծառայությունը կասեցրել է «Ստեպ Պրոգրես» ՍՊԸ-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը, հանձնարարվել է հումքի՝ պանրի փոշու արտադրությունը համապատասխանեցնել սահմանված նորմերին, թողարկել փորձնական արտադրանք և ներկայացնել լաբորատոր փորձաքննության:
Իսկ անհատ ձեռնարկատերեր Կարեն Օհանյանի հացի արտադրամասում, Գրետա Հովհաննիսյանի հանրային սննդի օբյեկտում և «ՀՀ Արարատի մարզի Արմաշ համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում նախկինում արձանագրված բոլոր խախտումները վերացվել են, և վերահսկիչը թույլատրել է վերսկսել արտադրական գործընթացը:
[b]
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Աղբյուրը՝ snund.am[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
1761 դիտում
20:40 08-11-2021
Կասեցվել է պանրի արտադրության առանձին գործառույթը
1494 դիտում
15:51 29-08-2022
Կասեցվել է Վանաձորում պանրի արտադրության առանձին գործառույթը. ՍԱՏՄ
1896 դիտում
12:55 17-12-2018
Կասեցվել է կիսաֆաբրիկատների արտադրամասի առանձին գործառույթը. ՍԱՊԾ