211652_close_icon
views-count36918 դիտում article-date 19:19 14-06-2018

Վրաերթ Լոռու մարզում. Վանաձորում 29-ամյա վարորդը Infiniti-ով վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. դեպքի որոշ հանգամանքներ պարզվում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Գոռ Աղաբեկյանը իր վարած Infiniti մակնիշի 05 QQ 004 համարանիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծ պողոտայում՝ թիվ 77 շենքի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի բնակիչ՝ 33-ամյա Մովսես Մովսեսյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Բազումի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Ռոման Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ունի տեղեկություններ, որ վրաերթից հետո վարորդը նաև բախվել է մեկ այլ ավտոմեքենայի և ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ տեղեկության իսկությունը պարզելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Infiniti-ն բախվել է վրաերթի ենթարկվածին պատկանող ավտոմեքենային։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Նարեկ Լալայանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր